Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ես՝ Արթուր Բաղդասարյանս, հայտարարում եմ»

«Ես՝ Արթուր Բաղդասարյանս, հայտարարում եմ»
26.04.2014 | 12:44

Դուք երբևիցե չեք կարող գտնել մեկ հրապարակում, որտեղ ես ասել եմ, որ Հայաստանը պետք է լինի ՆԱՏՕ-ի կազմում: Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ ելնելով մեր երկրի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ռազմավարական շահերից: Մենք այսօր ՌԴ-ի հետ ունենք ռազմավարական գործընկերություն, որը բխում է մեր երկրի երկարաժամկետ անվտանգության ապահովման գերակայությունից, մեր երկրի տնտեսական զարգացման անհրաժեշտությունից, մեր ժողովուրդների ավանդական կապերից և ավելի քան երկուսուկես միլիոն հայերի առկայությունց ՌԴ-ում: Միևնույն ժամանակ ես՝ Արթուր Բաղդասարյանս, հայտարարում եմ, որ սա ամենևին չի նշանակում, որ մենք հարաբերություններ չպետք է ունենանք ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ, այլ՝ ռազմավարական գործընկեր ունենալով՝ պետք է կարողանանք ուժային մյուս կենտրոնների հետ կառուցել մեր հարաբերությունները:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ